Գլխավոր Լրահոս

Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը

Ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի քրեական վարույթը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Գարի Գալիկյանը։

Նրա փոխանցմամբ՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։

Կոչուբաևը բերման էր ենթարկվել հոկտեմբերի 17-ին՝ դատարանի մուտքի մոտից։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ իրավապահները փաստաբան Կոչուբաևին բերման ենթարկելուց պառկեցրել են ասֆալտին։ Նույն օրն էլ նա կալանավորվել էր։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ»:

Կոչուբաևը ֆեյսբուքում գրառում էր կատարել, որում մասնավորապես գրել էր․

«Վիժվածքներ

Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։

Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք․․․»,- գրել էր Կոչուբաևը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում