Գլխավոր Լրահոս

Կոչուբարևի կալանքը վերացնելու մասին դիմումը քննարկման փուլում է․ Դատախազություն

Կոչուբարևի կալանքը վերացնելու մասին դիմումը քննարկման փուլում է․ Դատախազություն

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դիմել է Գլխավոր դատախազին՝ վերացնել Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ իր դիմումի պատճառն այն է, որ երեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։

Սիվիլնեթը Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է դիմումը․  

«Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը քիչ առաջ է մուտքագրվել ու գտնվում է քննարկման փուլում»,- ասաց Մարտիրոսյանը։

Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքում հրապարակած դիմումի տեքստում գրել է․

«Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»։

***

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հոկտեմբերի 17-ին երկու ամսով կալանավորվել է։ Կալանքի պատճառը դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող հրապարակումներն են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում