Գլխավոր Լրահոս

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց բացակայելու արգելքով

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց բացակայելու արգելքով

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխվեց բացակայելու արգելքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«‎Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,- գրել է Ալեքսանյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ևս այս մասին գրառում է արել․

«Դատախազը, քննարկելով քրեական վարույթով մեղադրյալ Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված՝ Ա. Կոչուբաևի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով միջնորդությանը կից Ա. Կոչուբաևի կնոջ վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոշել է Ա. Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը»,- գրել է Մարտիրոսյանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն այսօր դիմել էր Գլխավոր դատախազին՝ վերացնել Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Մեկ ժամ առաջ Գլխավոր ֆատախազությունից Սիվիլնեթին հայտնեցին, որ դիմումը գտնվում է քննարկման փուլում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում