Գլխավոր Լրահոս

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ ԱԺ նախագահի (խմբ․ 2020-ին Միրզոյանն ԱԺ նախագահն էր) նկատմամբ բռնության համար։

Գործով մեղադրող կողմը դատարանից պահանջել էր կիրառել առավելագույն պատժաչափը՝ 7 տարի ազատազրկում։ Դատախազն իր պահանջը հիմնավորել էր նրանով, որ մեղադրյալը հանցանքը կատարել է խմբով, այն էլ՝ առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։

Արարատ Միրզոյանի (այն ժամանակ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ) ծեծի դեպքը տեղի է ունեցել 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Արցախյան երկրորդ պատերազմի ավարտը հայտարարող եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Երևանում սկսվեցին զանգվածային անկարգություններ և բողոքի ակցիաներ։ Ցուցարարները ներխուժեցին ՀՀ Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքեր։

Ծեծը տեղի է ունեցել Ազգային ժողովի շենքի մոտակայքում, երբ Արարատ Միրզոյանը գտնվում էր իր ավտոմեքենայում: Ծեծի հետևանքով Միրզոյանը մարմնական վնասվածքներ էր ստացել, վնասվել էր նրա աչքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում