Գլխավոր Լրահոս

Դատական նիստը շարունակվում է, քանի որ մեղադրյալներն ունեն պաշտպաններ․ «Սրբազան պայքարի» գործը

Դատական նիստը շարունակվում է, քանի որ մեղադրյալներն ունեն պաշտպաններ․ «Սրբազան պայքարի» գործը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 անձանց գործով հոկտեմբերի 30-ի դատական նիստի ընթացքում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին գրավոր դիմում ուղարկեց՝ նշելով, որ իր համակարգիչն առգրավված է, ինչի հետևանքով չի կարող լիարժեքորեն իրականացնել մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպանությունը։

Կոչուբաևը առարկեց, որ իր պաշտպանյալին հանրային պաշտպան տրամադրեն, և առաջարկեց նիստը հետաձգել։

Նրա գործընկեր Արայիկ Ներսիսյանը, որը աշխատում է նույն իրավաբանական գրասենյակում, դահլիճից առաջարկեց, որ ինքը ներկայացնի Ալեքսանյանի շահերը։ Ներսիսյանը դատարանին հայտնեց, որ այդ հարցի շուրջ արդեն համաձայնություն ունի Կոչուբաևի հետ, և Ալեքսանյանը նույնպես չառարկեց, որ իր շահերը ներկայացնի Ներսիսյանը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը համաձայնություն տվեց։

Նիստը շարունակվեց, քանի որ բոլոր մեղադրյալներն ունեն պաշտպաններ։ Նախորդ՝ հոկտեմբերի 23-ի նիստը հետաձգվել էր, քանի որ Կոչուբաևը գտնվում էր կալանքի տակ։ Հոկտեմբերի 28-ին նրա խափանման միջոց կալանքը փոխվեց բացակայելու արգելքով։

Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել էր՝ դատավորների, դատախազների և քննիչների հասցեին վիրավորական և արատավորող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։

***

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձի ձախողվելուց հետո՝ 2024-ի նոյեմբերից, Բագրատ սրբազանն ու շարժման մի շարք մասնակիցներ խմբով նախապատրաստվել են իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում