Գլխավոր Լրահոս

Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ Ալիևն ու Էրդողանը գարնանը կգան Երևան

Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ Ալիևն ու Էրդողանը գարնանը կգան Երևան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ակնկալում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ներկա կգտնվեն 2026-ի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հավաստիացրել է, թե Հայաստան այցելելու հետ կապված որևէ խնդիր չունի։

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին հայտնել էին, թե Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:

«Չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է: Մենք ակնկալում ենք, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Գաֆարովան պարզաբանել է, թե ինչու ադրբեջանական կողմը չի ժամանել Երևան՝ մասնակցելու Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին:  

Ըստ Սիմոնյանի՝ իր գործընկերը խնդրել էր փոխանցել, որ «իրենք Հայաստան  գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն և Եվրանեսթին իրենց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով և իրենք որևիցե խնդիր չեն տեսնում համագործակցության և փոխադարձ այցերի հետ կապված։

«Պատրաստ եղեք հարգելի լրագրողներ հարգելի ժողովուրդ ադրբեջանական պատվիրակություններ այցելելու են Հայաստան հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան», - հայտարարեց Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հաստատեց, որ ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվելու և խորացվելու են, թեև կարևորագույն խնդիր է մնում «գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է»։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում