Գլխավոր Լրահոս

Սիմոնյանն ու Գաֆարովան պայմանավորվել են աջակցել միջխորհրդարանական վստահության ամրապնդմանը

Սիմոնյանն ու Գաֆարովան պայմանավորվել են աջակցել միջխորհրդարանական վստահության ամրապնդմանը

Ժնևում ավարտվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակներում։

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների միջև երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակներում։

Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զրուցակիցներն ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործմանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում