Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել են․ փաստաբան

Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն ձերբակալել են․ փաստաբան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինի որդին՝ Համբարձում Ներսիսյանը ցուցմունք են տվել, նրանց ձերբակալել են: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն» ,- գրել է Զոհրաբյանը։

Արա Զոհրաբյանի խոսքով՝ Ներսիսյաններին մեղադրում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ, մինչդեռ չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»,- հայտնել են ՔԿ-ից:

Զոհրաբյանը հայտնել է, որ նոյեմբերի 2-ին Քննչական կոմիտեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորման նպատակով դատարան տանելու համար ձերբակալելու որոշում է կայացրել:

Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը:


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում