Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին Կիրովականներով ու Կիրովաբադներով. Փաշինյանը՝ Ալիևին

Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները բնորոշվում էին Կիրովականներով ու Կիրովաբադներով. Փաշինյանը՝ Ալիևին

Պատմությանը հղում անելով՝ պետք է մի բան հասկանալ՝ իսկ ո՞րն է պատմության մեկնարկի լեգիտիմ կետը. այսպիսի հարցադրում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ին իր ելույթի ընթացքում։ 

Հայաստանի վարչապետի խոսքով՝ կան քաղաքական առաջնորդներ, որոնք լեգիտիմ հիմնակետը համարում են պատմության այն ժամանակահատվածը, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի պատմությունները «բնորոշվում են Կիրովականներով ու Կիրովաբադներով, Լենինականներով ու Լենինաբադներով և այլն»։

«Մեր տարածաշրջանը վերջին ժամանակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո. եղել է Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Ռուսական կայսրությունը և այլն։ Խորհրդային շրջանում ստեղծվում էին Կիրովականներ և Կիրովաբադներ․․․ Պարսկական շրջանն ունի իր Կիրովականներն ու Կիրովաբադները, Օսմանյան կայսրությունն՝ իր Կիրովականներն ու Կիրովաբադները և այլն, և մենք պետք է զգույշ լինենք պատմության հետ»,- ասաց Փաշինյանը։ Նրա համոզմամբ՝ «եթե այսօրվա գործողությունների հիմնավորումը փնտրենք պատմության մեջ, նշանակում է՝ չենք հավատում խաղաղությանը»։

Հայաստանի վարչապետի այս ելույթն անուղղակի պատասխան էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեի հայտարարություններին։ Ալիևն իր ելույթում Հայաստանը «պատմական Ադրբեջանի տարածք էր ներկայացրել»։

Ալիևը, յուրովի մեկնաբանելով պատմությունը, նշել էր, թե «հայերին Ցարական Ռուսաստանն է Իրանից ու Արևելյան Անատոլիայից բնակեցրել Ղարաբաղում», և որ «XX դարի ռուսական քարտեզներում Հայաստանի տարածքների տեղանուննները հիմնականում ադրբեջանական են»։

Ալիևը նաև խոսել էր «ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին»։ Փաշինյանն իր ելույթում խոսելով փախստականների վերադարձի մասին՝ հայտարարեց․ «Վերադարձների օրակարգը համարում եմ վտանգավուր, դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին»։

«Օրբելի ֆորում»-ի ելույթից առաջ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարձագանքի Ալիևի հայտարարություններին, ասել է, որ ֆորումին իր ելույթի ժամանակ հնարավորություն կա ստանալու այդ հարցի պատասխանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում