Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցիների վերադարձը չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին. Ալիև

Ադրբեջանցիների վերադարձը չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նոյեմբերի 3-ին ելույթ ունենալով Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմանը, խոսել է «պատմական հայրենիքի» մասին՝ այդ համատեքստում հիշատակելով նաև Հայաստանը։ 

Ալիևի խոսքով՝ ներկայում ադրբեջանցիները նույնպես ապրում են հարևան երկրների իրենց պատմական հայրենիքում՝ որպես տվյալ երկրի քաղաքացիներ, ինչը ցույց է տալիս, թե «ադրբեջանցիները երբեք անջատողականության հիվանդությամբ չեն տառապել»․

«Ադրբեջանցիների վերադարձը այսօրվա Հայաստան, Հայաստանի ժողովրդին ու պետությանը չպետք է վախեցնի։ Ես արդեն նախկինում ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր, [սակայն] ոչ տանկերով, այլ՝ ավտոմոբիլներով։ Իհարկե դրա հիմնական պարտավորությունը պետության ուսին է ընկնում», - ասել է Ալիևը՝ վստահություն հայտնելով, որ գաղափարը կիրականանա։

Ալիևը, յուրովի մեկնաբանելով պատմությունը, նշել է, թե «հայերին Ցարական Ռուսաստանն է Իրանից ու Արևելյան Անատոլիայից բնակեցրել Ղարաբաղում» և որ «XX դարի ռուսական քարտեզներում Հայաստանի տարածքների տեղանուննները հիմնականում ադրբեջանական են»։

«Այդ քարտեզներում Սևանա լիճ անունով լիճ չկա, այլ կա՝ Գյոյչայի լիճ», - ասել է Ալիևը»։

Նա կոչ է արել ակտիվացնել այդ ուղղությամբ ակադեմիական աշխատանքները, որպեսզի «միջազգային հանրության համար Հայաստան՝ ադրբեջանցիների վերադարձը ամբողջությամբ տրամաբանված  ու արդարացի հնչի»։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ներկայիս իրավիճակն «ամենահարմարն է այդ առաքելության համար՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այսօր իր երբևէ ամենաուժեղ դիրքում է գտնվում»։

Ալիևը նախկինում քանիցս Հայաստանի տարածքը «պատմական Ադրբեջան» է անվանել՝ այդ նպատակին ծառայեցնելով «Արևմտյան Ադրբեջանի համայնք» հասարակական միավորումը։ 2022-ից սկսած՝ այն զբաղվում է ադրբեջանցիների՝ «Հայաստան վերադարձի խնդիրներով»։ 1989թ. ստեղծված այս կառույցն ավելի վաղ կոչվել է «Ադրբեջանի փախստականների միություն»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում