Գլխավոր Լրահոս

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա․ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գտնվում են ճիշտ ուղու վրա։ 

«Այստեղ խնդիրն արագությությունն է՝ անցնելու այդ -անապարհը։ Այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում առկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ»,- ասաց Փաշինյանը՝ նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ արձագանքելով թուրք լրագրողի՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին։ 

Փաշինյանը վերահաստատեց իր կարծիքը, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը ժամանակի հարց է։ 
«Վերջին տարիներին մենք նախագահ Էրդողանի հետ հաճախ ենք հանդիպում։ Երկու անգամ ես աշխատանքային այցով Թուրքիա եմ այցելել և նախագահ Էրդողանին պաշտոնապես հրավիրել եմ Երևան՝ մասնակցելու 2026-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Հույս ունեմ, որ այդ հրավերը նա կընդունի»,- ասաց վարչապետը։

***

Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են Թուրքիայի հետ սպասվող շոշափելի ձեռքբերումների մասին։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կլինեն։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։

2022-ի հուլիսի 1-ին  Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում