Գլխավոր Լրահոս

Հոր կողմից սպանված 3-ամյա երեխայի քույրն ու եղբայրները տեղափոխվել են խնամքի կենտրոն

Հոր կողմից սպանված 3-ամյա երեխայի քույրն ու եղբայրները տեղափոխվել են խնամքի կենտրոն

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի  Ծափաթաղ  գյուղում  հոկտեմբերի 27-ին ընտանիքի հոր՝ Արմեն Օվանեսովի կողմից գործադրած դաժան բռնության զոհ դարձած երեքամյա Տիգրանի քույր Վարդանուշ Օվանեսովան, եղբայրներ Ավագ, Ավետ, Արամայիս Օվանեսովները նոյեմբերի 4-ի երեկոյան պատկան մարմինների օժանդակությամբ իրենց բնակության մշտական վայրից ժամանակավորապես  տեղափոխվեցին խնամքի հաստատություն՝ «Մադրիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն/ Նախկին Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»/։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ 

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը գործակալությանը հայտնել է, որ երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, որը նախաձեռնվել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից։ 

Հանձնաժողովի նիստը սկզբից կայացել է Ճամբարակի համայնքապետարանում։ Նիստին հրավիրվել են նաև Ճամբարակի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքային ոստիկանության, Միասնական սոցիալական ծառայության Ճամբարակի տարածքային կենտրոնի ներկայացուցիչներ և  Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը։

Երկար քննարկումներից հետո, հաշվի առնելով Օվանեսովների ընտանիքում ստեղծված բարդագույն ու ծայրահեղ իրավիճակը, որոշվել է նիստը շարունակել Ծափաթաղի վարչական ղեկավարի նստավայրում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում