Գլխավոր Լրահոս

Արարատ Միրզոյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Գյումրի-Կարս երկաթուղին

Արարատ Միրզոյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Գյումրի-Կարս երկաթուղին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ առաջիկայում կբացվի Գյումրի-Կարս երկաթուղին։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանն ամենօրյա երկխոսության մեջ է Թուրքիայի հետ և ազդակներ է ստանում արևմտյան հարևանից։ 

«Մենք Թուրքիայի հետ ունենք գրեթե ամենօրյա երկխոսություն, և այս երկխոսության վերջնանպատակը, իհարկե, սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք կունենանք շատ շոշափելի արդյունքներ այս ճանապարհին։ Դրանց մի մասը Գյումրի-Կարս երկաթուղու բացումն է»,- ասաց նախարարը։

***

Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են Թուրքիայի հետ սպասվող շոշափելի ձեռքբերումների մասին։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։

2022-ի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչ օրս, սակայն, պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում