Գլխավոր Լրահոս

ՊՊԾ-ն պնդում է՝ կարգալույծ քահանային չի պահպանում

ՊՊԾ-ն պնդում է՝ կարգալույծ քահանային չի պահպանում

Պետական պահպանության ծառայությունը պետական պահպանություն չի իրականացրել և չի իրականացնում Օհանավանի Հովհաննավանք եկեղեցում Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա) պահպանությունը։ Այդ մասին ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ստեփան Ասատրյանը նոյեմբերի 2-ին Օհանավանի Հովհաննավանք եկեղեցում երկրորդ կիրակին անընդմեջ «պատարագ» մատուցեց, որին կրկին մասնակցել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան այդ միջոցառումներից առաջ ուղեկցում էին քաղաքացիական հագուստով անձինք։ Լրատվամիջոցները գրել էին, որ այդ անձինք Պետական պահպանության ծառայությունից են։ ՊՊԾ-ն փաստորեն հերքում է այս տեղեկությունը։

Բացի այդ, վանքում և դրա տարածքում ծառայություն էին իրականացնում նաև ոստիկանները՝ անգամ շաբաթվա մյուս օրերին։

Նոյեմբերի 3-ին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ, Ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանությունը Հովհաննավանքում հասարակական կարգ և անվտանգություն է ապահովում, որպեսզի «նման իրավիճակները կառավարելիության դաշտում լինեն»։

Բացի այդ, նա պարզաբանել էր, որ Քննչական կոմիտեն որոշում է կայացրել պաշտպանական միջոցներ կիրառել, ուստի ոստիկանները ուղեկցում են կարգալույծ քահանային և հսկողություն իրականացնում նրա տան մոտ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում