Գլխավոր Լրահոս

Վահան Քերոբյանին կալանվորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Վահան Քերոբյանին կալանվորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյխնին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Լուրը ԶԼՄ-ներին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։

Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում։

Այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որից պարզ է դառնում, որ Վահան Քերոբյանը ձերբակալվել է 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն հանցագործությունների գործով։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ բացահայտվել է հանցավոր կազմակերպություն, որը կեղծ փաստաթղթերով ապօրինի հողատարածքներ է ձևակերպել, դրանց միջոցով հափշտակել և լվացել առանձնապես խոշոր գումարներ։ Գործի շրջանակում 12 անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Այս պահին ձերբակալված է 7 անձ, այդ թվում՝ Քերոբյանը։ Նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում