Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը։
«Ընդ որում՝ կալանքն ապօրինի է՝ անկախ պարոն Ղուկասյանի առողջական վիճակից։ Այն ապօրինի է եղել իսկզբանե՝ 21․10․2025թ-ից սկսած, երբ պարոն Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոցներ»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Հոկտեմբերի 21-ին Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել էր։
Վարդան Ղուկասյանի և ևս յոթ անձի նկատմամբ կայացվել էր հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Civilnet











