Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին Քերոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։
Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,- գրել է Քերոբյանը։
Երեկ՝ նոյեմբերի 7-ին, Վահան Քերոբյանը ձերբակալվել էր: Քննչական կոմիտեն միջնորդել էր՝ կալանավորել նրան: Նրան մեղադրում էին խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և փողերի լվացում կատարելու մեջ:
Civilnet











