Գլխավոր Լրահոս

Ռուս խաղաղապահները նախապես տեղեկացված են եղել Ղարաբաղում գործողության մեկնարկի մասին. Բայրամով

Ռուս խաղաղապահները նախապես տեղեկացված են եղել Ղարաբաղում գործողության մեկնարկի մասին. Բայրամով

2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ։ Ինչպես հաղորդում է Report-ը, այդ մասին Հանրային հեռուստատեսությանը (ITV) տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը նշել է, որ խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին և նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ: Նա ընդգծել է, որ Ղարաբաղից հայերի հեռանալուց հետո հարց է ծագել այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության մասին: Բայրամովը հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չի տրամադրում, խաղաղապահների գործունեությունը պետք է երկարաձգվի հաջորդ հինգ տարով: «Այդ ժամկետը եկել է 2025 թվականի մայիսի 10-ին։ Չնայած նրան, որ ռուս խաղաղապահներ Ադրբեջանում այլևս չկային, զուտ իրավական տեսանկյունից, որպեսզի հետո ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան, մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա հղեցինք ռուսական կողմին և ամբողջությամբ նկարագրեցինք իրավիճակը։ Մենք հայտարարել ենք, որ նրանց մանդատն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվելու», – նշել է նա։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում