ԱՄՆ Սենատը հաստատել է ֆինանսավորման փաթեթը․ 41-օրյա շաթդաունը կդադարեցվի

ԱՄՆ Սենատը հաստատել է ֆինանսավորման փաթեթը, որը թույլ կտա դադարեցնել երկրի կառավարման 41-օրյա շաթդաունը։
Օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է Ներկայացուցիչների պալատ՝ հաստատման, որը կարող է տեղի ունենալ վաղը։
Օրինագծի վերջնական տարբերակը երկարաձգում է կառավարության ֆինանսավորումը մինչև 2026-ի հունվար։ Այն նաև ներառում է տարբեր դաշնային գործակալությունների և ծրագրերի համար նախատեսված երեք տարվա ֆինանսավորման օրինագծեր և վերականգնում է շաթդաունի ընթացքում աշխատանքից ազատված դաշնային աշխատողներին։
Շաթդաունի ավարտից առաջ օրինագիծը դեռևս պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի կողմից և ստորագրվի նախագահի կողմից։ Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ անդամները պետք է սկսեն վերադառնալ Վաշինգտոն «հենց հիմա»՝ քվեարկելու, իսկ Սենատի անդամ Թունը հայտարարել է, որ ակնկալում է, որ նախագահը կստորագրի օրենսդրությունը։
***
ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը հոկտեմբերի 1-ից մասնակի դադարեցրել էր գործունեությունը՝ ԱՄՆ բյուջեի չհաստատման պատճառով։
Տարաձայնությունների հիմքում հանրապետական և դեմոկրատ օրենսդիրների միջև բյուջետային առաջնահերթությունների շուրջ խորացած հակասություններն էին, այդ թվում՝ առողջապահության, սոցիալական ծրագրերի և ներգաղթի վերահսկման հարցերում։ Սենատում ներկայացված միջանկյալ ֆինանսավորման նախագիծը ձախողվել էր՝ չհավաքելով անհրաժեշտ ձայները։
Ներկայացուցիչների պալատում հանրապետական առաջնորդները պնդում էին, որ անհրաժեշտ է կրճատել «ոչ արդյունավետ ծախսերը» և վերանայել ներգաղթի քաղաքականությունը՝ ֆինանսավորման նոր փաթեթից առաջ։
Civilnet










