Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա․ ՆԳՆ

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարությունից։
Կառավարության 2024-ի համապատասխան որոշման համաձայն՝ 2024-ի փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետն այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։
Սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։
Տեղադրություն
Թեմա
Civilnet










