«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը երկու ամսով կալանավորվել են: Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։
Նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված իրավապահները մտել են «Իմնեմնիմի» ծրագրի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ ու ձերբակալել նրանց։ Դրան հաջորդել են խուզարկությունները «Անտիֆեյքի» գրասենյակում, որտեղից ամբողջ տեխնիկան առգրավվել է։
Սամսոնյանի և Սաղաթելյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին արված արտահայտությունների համար, իսկ հետագայում ներկայացվել է նրանց կալանավորման միջնորդություն։
Civilnet











