Գլխավոր Լրահոս

Իջևանի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Իջևանի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Իջևան համայնքի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Ղալումյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի միջոցով օտարման ոչ ենթակա անշարժ գույքն օրենքի պահանջների խախտմամբ ուղղակի վաճառքով օտարել է էականորեն ցածր՝ կադաստրային արժեքից շուրջ 3 անգամ պակաս գնով, ինչն էական վնաս է պատճառել հասարակության և համայնքի օրինական շահերին: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննությամբ պարզվել է, որ Իջևան համայնքի ղեկավարը, անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքով օտարման հիմքերի բացակայության պայմաններում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող 1285.0 քմ մակերեսով հողամասը կադաստրային արժեքի 30%-ի չափով վաճառել է նույն համայնքի բնակչին և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր 1385.0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա սեփականության իրավունքը:

Արդյունքում՝ Իջևան համայնքի ղեկավարի կողմից տրված լիազորագրով վերը նշված քաղաքացու հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա վերջինիս անվամբ կատարվել է նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք  է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին)։   

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում