Թեհրանը հրաժարվում է ԵՄ-3-ի հետ միջուկային բանակցություններից

Թեհրանն այլևս մտադիր չէ իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցերը քննարկել ԵՄ-3-ի հետ (Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ), ՏԱՍՍ-ին ասել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
Նա ասել է, որ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԵՄ-3-ը փորձել է կիրառել «snapback» մեխանիզմը, որը կվերականգնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրանի դեմ պատժամիջոցները։
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման ժամկետը երկարաձգելու մասին բանաձևը։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Դանիայի, Սոմալիի, Պանամայի, Սլովենիայի և Սիեռա Լեոնեի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել բանաձևի նախագծին։ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը և Ալժիրը աջակցել են պատժամիջոցների վերացմանը։
Սեպտեմբերի 28-ին ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն կսկսի վերականգնել պատժամիջոցներն Իրանի դեմ։
Սեպտեմբերի 29-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Իրանի նավթի և վառելիքի նախարարությունների նկատմամբ։
Իրանը նախկինում խոստացել էր արձագանքել երկրին վնաս հասցնելու փորձերին։
Civilnet










