Գլխավոր Լրահոս

Երևանում Չեչնիայի քաղաքացուն սպանած անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Երևանում Չեչնիայի քաղաքացուն սպանած անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ

Չեչնիայի քաղաքացու սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

***

Եռօրյա որոնումներից հետո հոկտեմբերին Երևանում մահացած էր հայտնաբերվել ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Հայաստանում ապաստանած Այշաթ Բայմուրադովան։ 

Բայմուրադովան Հայաստանի իշխանություններից, ըստ ընկերների, քաղաքական ապաստան չէր խնդրել։ Չեչնիայում նա չի հաշտվել բռնատիրական կարգերի հետ։

Մանրամասներ հայտնի չեն, թե անձնական ինչ խնդիրներ է ունեցել Այշաթ Բայմուրադովան Չեչնիայում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում