Գլխավոր Լրահոս

ՀԷՑ-ի սեփականության փոխանցման գործընթացը կմեկնարկի առաջիկա եռամսյակում․ ՀԾԿՀ նախագահ

ՀԷՑ-ի սեփականության փոխանցման գործընթացը կմեկնարկի առաջիկա եռամսյակում․ ՀԾԿՀ նախագահ

Առաջիկա երեք ամիսներին պետությունը ՀԷՑ-ի սեփականատիրոջ հետ կսկսի բանակցել գույքի սեփականության փոխանցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ ՀԾԿՀ նիստում ՀԷՑ–ի «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելուց հետո հրավիրված ասուլիսին։

«Եթե այդ երեք ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել սեփականության իրավունքը։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ ընթացք կստանան նախանշած այս փուլերը», - ասաց Մեսրոպյանը։

Նրա խոսքով, այսպիսով գործընթացն այսօրվա նիստով չի ավարտվում։ Մերոպյանը ենթադրում է, որ կողմերն իրենց իրավունքները կփորձեն պաշտպանել այլ ատյաններում։ 

«Պրոցեսն ունի շարունակություն։ Այսօրվա նիստի որոշմամբ ընդամենը որոշեցինք դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան, բայց օրենքով գործընթացներ են նախատեսվում»,- ասաց նա։ 

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան։

***

Հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր Սամվել Կարապետյանին կալանավորել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։

ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսւոմնասիրության նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում