Գլխավոր Լրահոս

«Հաղթանակ» դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի

«Հաղթանակ» դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի

Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ «Հաղթանակ» դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։

«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ»,- հայտնում են կոմիտեից։

Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցներ։

Նախօրեին հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում «Հաղթանակ» դաշինքի որոշ անդամների տներում իրականացվում են ապացուցողական և վարույթային այլ գործողություններ։  

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խուզարկություններ են իրականացվում դաշինքի անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարաններում։

Այս դաշինքը մասնակցել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին ընտրություններին։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ այն երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15,298 քվե, իսկ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 10,051։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում