Գլխավոր Լրահոս

Վաղարշապատի նախկին համայնքապետի ամուսնու գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

Վաղարշապատի նախկին համայնքապետի ամուսնու գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է

Վաղարշապատի գազալցակայանում սպանություն կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Բ.-ն և Ա.Պ.-ն իրենց միջև առկա տարաձայնությունները պարզաբանելու նպատակով 2025 թվականի մարտի 22-ին հանդիպել են Վաղարշապատ համայնքում գործող գազալցակայանում, որտեղ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության: 

Վիճաբանության ընթացքում Կ.Բ.-ն իր մոտ ապօրինի պահվող հրազենով կրակել է Ա.Պ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրան:

Կ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

***

Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզում գազալցակայանում տեղի է ունեցել սպանություն։ Նշված գազալցակայանը պատկանում է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն։ Կրակոցների հետևանքով մահացել է 36-ամյա տղամարդ։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի շրջանակում գազալցակայանի հերթափոխի պետը և գազալիցքավորողը մեղադրվում են հանցանք կատարած անձին աջակցելու համար։ Ըստ հաղորդագրության՝ հերթափոխի պետը հրահանգել է մաքրել արյան հետքերը և հավաքել կրակված պարկուճները՝ հանցանքը պարտակելու նպատակով։

ԶԼՄ-ները հայտնում են, որ սպանության գործով իրավապահները փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ նույն աղբյուրների՝ մարտի 25-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Դիանա Գասպարյանի տանը։
Մայիսի 15-ին Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել։ Հաջորդ օրը ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ նրա ամուսինը կարող է ձերբակալվել՝ աղմկահարույց պատմության հետ առնչություն ունենալու պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում