Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը

Նոյեմբերի 18-ին Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստի սկզբում Բաքվի դատարանը քննարկել է Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպան Էմիլ Բաբիշովի միջնորդությունը՝ թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին հեռացնելու վերաբերյալ։ Ռուբեն Վարդանյանի պաշտպանը պնդել է, որ նրա կատարված թարգմանությունում եղել է սխալ։ Պետական մեղադրող կողմը հայտարարել է, որ նման սխալները օրենքով սահմանված չեն որպես թարգմանչին փոխելու հիմք։ Դատարանը մերժել է միջնորդությունը։
Դատարանը շարունակել է դատավարությունը՝ ուսումնասիրելով ցուցմունք տվողների նյութերը։ Նիստի շարունակությունը կկայանա նոյեմբերի 20-ին։
Թեմա
Տեղադրություն
Civilnet










