Գլխավոր Լրահոս

Հայաստանն ԱԶԲ-ից վարկ կվերցնի՝ Արցախից տեղահանվածների բնակարանային լուծումների համար

Հայաստանն ԱԶԲ-ից վարկ կվերցնի՝ Արցախից տեղահանվածների բնակարանային լուծումների համար

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից 250 մլն դոլարի վարկի տրամադրմանը, որը նախատեսված է «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի իրականացմանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ծրագիրն ուղղված է կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգի զարգացմանը և շուրջ 109,000 էթնիկ հայ փախստականների (խմբ․ Արցախից բռնի տեղահանված հայերի) երկարաժամկետ բնակարանային լուծումների ապահովմանը։ Ֆինանսավորումը կներառի նաև Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի (GCFF) 16,45 մլն դոլար դրամաշնորհ։

Կառավարության տվյալներով՝ աջակցությունը համահունչ է 2021–2026-ի պետական ծրագրի նպատակներին, ներառյալ կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը։ 2024-ի հաստատված բնակարանային աջակցության ծրագրով Ղարաբաղից տեղահանված 3344 ընտանիք ստացել է հավաստագիր, որոնցից 1263-ը այն իրացրել է, պետական վճարումները գերազանցել են 2 մլրդ դրամը։

Վարկը տրամադրվում է SOFR + 0,8% լողացող տոկոսադրույքով, որը 2025-ի հոկտեմբերի 30-ի SOFR-ի 4,04% մակարդակի հիման վրա կազմում է 4,84%։ Մայր գումարի մարման 34 կիսամյակային վճարումները կսկսվեն 2035-ի դեկտեմբերի 15-ին և կավարտվեն 2052-ի հունիսի 15-ին։ Վարկի ընդհանուր ժամկետը 27 տարի է, ներառյալ 10 տարվա արտոնյալ շրջան։

Պայմանագիրը հնարավորություն է տալիս փոխարկել վարկի արժույթը կամ փոխել տոկոսադրույքը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում