Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել։ Նույն մեղադրանքը ներկայացվել է նաև նրա որդուն՝ խուլիգանություն։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,- հայտնեցին կոմիտեից:

Նոյեմբերի 20-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը: Նրա հայրը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ որդու դեմ նախաձեռնված իրավական գործընթացն իրականում իր դեմ է, բայց նման քայլերով իրեն չեն կոտրի։

***

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել Գյումրիի համայնքապետարանում։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 21-ին Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Նույն օրը Ղուկասյանի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում է կայացվել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում