Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
Նան մեղադրանք է ներյակացվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):
Սպարտակ Ղուկասյանը երեկ ձերբակալվել էր։
Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը: Նրա հայրը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել էր, որ որդու դեմ նախաձեռնված իրավական գործընթացն իրականում իր դեմ է, բայց նման քայլերով իրեն չեն կոտրի։
Civilnet











