Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում ամփոփել է նոյեմբերի 16-ին կայացած Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 69866։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31535։ Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը՝ 72200։ Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 31533։ Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 4695։ Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 40688։ Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 132։
Ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքի ստացած քվեները՝
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 10051 քվե
«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 295 քվե
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1241 քվե
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1692 քվե
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1177 քվե
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 440 քվե
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 15298 քվե
«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 1193 քվե
Անճշտությունների գումարային չափը՝ 23
Մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 19 մանդատ
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ 12 մանդատ
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ 2 մանդատ
Civilnet











