Գլխավոր Լրահոս

ՄԻՊ-ը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին է ներկայացրել Բաքվում ապօրինի պահվող հայերի իրավունքների խնդիրը

ՄԻՊ-ը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին է ներկայացրել Բաքվում ապօրինի պահվող հայերի իրավունքների խնդիրը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասային է ներկայացրել  Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Կողմերն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների պահպանման կարևորությանը, կալանքի կիրառման իրավաչափության չափանիշներին։

Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր:

Ադրբեջանը հաստատում է Բաքվում պահվող 23 հայերի մասին, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում