Գլխավոր Լրահոս

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը նոյեմբերի 26-ի նիստում քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցը, նշում են թուրքական լրատվամիջոցները։

«Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները` քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, և վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում հաստատելու մեր կամքը»,- այդ մասին ասված է  խորհրդի տարածած հայտարարությունում։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Անվտանգության խորհրդի նիստի մեծ մասը նվիրված է եղել ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։

Վերջերս՝ նոյեմբերի 18-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Թուրքիայի կողմից Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պայմանավորել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

«Զգայունություների հաղթահարմամբ և Ադրբեջանի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան էլ կբացի իր սահմանային դռները Հայաստանի հետ», – նշել էր Ֆիդանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում