Գլխավոր Լրահոս

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նոյեմբերի 27-ին որոշում կայացրեց փոխել Բագրատ սրբազանի և մյուսների գործով անցնող միակ կնոջ՝ Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը։

Դատարանի որոշմամբ՝ Մանթաշյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացվեց։ Փոխարենը կիրառվեցին համակցված խափանման միջոցներ՝ վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք։

Որոշման հրապարակումից հետո դատավոր Ֆարխոյանը մեղադրյալին պարզաբանել է փոփոխված պայմաններում նրա իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սահմանված սահմանափակումները խախտելու իրավական հետևանքները։

Լիդյա Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա դատարանում հայտարարել է, որ ահաբեկչական որևէ գործողություն չի պլանավորել և նման մտադրություն չի ունեցել։

Խափանման միջոցի համար միջնորդել էր պաշտպանական կողմը, իսկ մեղադրողները չէին առարկել․ «Գտնում ենք, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են ապահովել մեղադրյալի այն իրավաչափության ռիսկերը այն պայմաններում, որ նախանշված են եղել»,- ասաց հանրային մեղադրողներից մեկը։

***

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձի ձախողվելուց հետո՝ 2024-ի նոյեմբերից, Բագրատ սրբազանն ու շարժման մի շարք մասնակիցներ խմբով նախապատրաստվել են իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում