Գլխավոր Լրահոս

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Դատախազությունից:

«Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր ենք ստացել, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- նշել են կառույցից: 

Նոյեմբերի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որում Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ դաժան ծեծի են ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ՍիվիլՆեթին հայտնել է, որ դեպքի առթիվ մոտ մեկ ամիս առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով: Միջնորդությունը բավարարվել է. չորսի նկատմամբ կիրառվել է 20-օրյա կալանք, մեկի նկատմամբ՝ տնային կալանք: Կալանքի ժամկետը լրանալուց հետո կոմիտեն դիմել է կալանքը երկարաձգելու միջնորդությամբ, դատարանը մերժել է միջնորդությունը:


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում