Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ 2023 -ի փետրվարի 21-ին հարուցվել էր քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք բերված առանձնապես խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման մեղադրանքով։
Չնայած 2023-ի փետրվարի 21-ին նա ձերբակալվել էր, Հակակոռուպցիոն դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը։ Սակայն, 2023-ի մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Դատախազության բողոքը և կայացրել կալանավորելու որոշում։ 2023-ի դեկտեմբերի 2-ին նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։
Civilnet











