Գլխավոր Լրահոս

Վերաքննիչ դատարանը վերացրել է Արթուր Սարգսյանի կալանքը

Վերաքննիչ դատարանը վերացրել է Արթուր Սարգսյանի կալանքը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, գրավոր ընթացակարգով քննել և բավարարել է պաշտպանական կողմի բողոքը։ Դատարանի որոշմամբ՝ պատգամավորի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։

Պաշտպանական կողմը 2025-ի նոյեմբերի 10-ին բողոքարկել էր դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը։ Պատգամավորը կալանավորված էր 2025-ի հուլիսի 8-ից։

«Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է»,- նշել է Վարդևանյանը՝ հավելելով, որ կիրառված նոր խափանման միջոցները ևս մեղմ չեն։

***

Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Սրբազան պայքար» շարժման միջոցով սահմանադրական ճանապարհով իշխանության հասնելու փորձի ձախողվելուց հետո՝ 2024-ի նոյեմբերից, Բագրատ սրբազանն ու շարժման մի շարք մասնակիցներ խմբով նախապատրաստվել են իշխանությունը զավթելուն։ Մեղադրանքի համաձայն՝ նրանք ձեռք են բերել «ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ ու գործիքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում