Գլխավոր Լրահոս

ԼՂ վերադարձի իրավունքի ամուր հիմքերն արդեն դրված են․ հայտարարություն

ԼՂ վերադարձի իրավունքի ամուր հիմքերն արդեն դրված են․ հայտարարություն

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը նշում է իր երկամյա գործունեությունը՝ նվիրված Վերադարձի Իրավունքի պաշտպանությանը։ Այս մասին հայտնում են հանձնախմբի մամուլի ծառայությունից։

Երկու տարի առաջ՝ 2023-ի դեկտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը հիմնեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանհանձնախումբը։ Հանձնախմբին վերապահվեց պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի հիմնական իրավունքները, որոնցից ամենագլխավորը նրանց համախմբված վերադարձիիրավունքն է դեպի իրենց պատմական հայրենիքը։

«Գրեթե երկու տարի անց հանձնախմբի առաքելությունը մնում է նույնքան անհրաժեշտ և խորապես արդիական։ Հանձնախումբն այժմ հրապարակել է հակիրճ հաշվետվություն, որտեղ ներկայացված են իր մանդատի գաղափարական հիմքերը, առ այսօր արձանագրված առաջընթացը, ինչպես նաև դիվանագիտական նոր ներգրավման բացվող հնարավորությունները։

Չնայած ահռելի մարտահրավերներին, ներառյալ Հայաստանի ներկա ղեկավարության անտարբերությունը, հանձնախումբը հասել է շոշափելի արդյունքների՝ իրավական, քաղաքական և դիվանագիտական հարթակներում։ Հակառակ բոլոր տեսակի դժվարություններին, այն կարողացել է պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական ինքնությունը, իրավական պահանջատիրությունն ու հավաքական վերադարձի իրավունքը։

Անցած երկու տարիների ընթացքում հանձնախմբի հիմնական գործընկերներն ու աջակիցները եղել են Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը, աշխարհիտարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը (ANC), ինչպես նաև մի շարք հայկական և օտարերկրյա կազմակերպություններ ու անհատներ՝ Հայաստանից ևսփյուռքից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հանձնախմբի զեկույցը եզրակացնում է, որ Վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են․ խնդիրը շարունակում է մնալ միջազգային օրակարգում, ինստիտուցիոնալ մեխանիզմները գործում են, և ձևավորվել է հարթակ Հայաստանի նոր ազգային ղեկավարության համար՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներըառաջ մղելու հստակությամբ, օրինականությամբ և վճռականությամբ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում