Գլխավոր Լրահոս

Իրանցի ռեժիսոր Փանահին ազատազրկման է դատապարտվել՝ պետության դեմ «քարոզչական գործունեության» մեղադրանքով

Իրանցի ռեժիսոր Փանահին ազատազրկման է դատապարտվել՝ պետության դեմ «քարոզչական գործունեության» մեղադրանքով

Իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին հեռակա կարգով Իրանում մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել։ Դատավճիռը կայացվել է Իրանի դատարանի կողմից՝ պետության դեմ «քարոզչական գործունեության» մեղադրանքով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով ռեժիսորի փաստաբանին։

Փանահիի պաշտպանական թիմը հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը։

Փանահին այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում։

Փանահին Իրանի առաջատար ռեժիսորներից մեկն է, սակայն իշխանությունների կողմից ենթարկվել է սահմանափակումների, այդ թվում՝ երկրում ֆիլմեր նկարահանելու արգելքի

Սա Փանահիի առաջին քրեական հետապնդումը չէ Իրանում: 2010-ին նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման, բայց, ի վերջո, տնային կալանքի տակ է անցկացրել ընդամենը երկու ամիս: Նրան նաև արգելվել է լքել երկիրը և զբաղվել մասնագիտական ​​գործունեությամբ: Չնայած այս սահմանափակումներին՝ ռեժիսորը շարունակում է նկարահանել ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել միջազգային փառատոներում։

Ջաֆար Փանահիի «Պարզ պատահար» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենու» ճյուղի։ Այս ֆիլմը Փանահին գաղտնի է նկարահանել է։ Այն պատմում է հինգ իրանցիների մասին, որոնք հանդիպում են մի մարդու, որը, նրանց կարծիքով, բանտում տանջել է իրենցից մի քանիսին։

Փանահին պատմել է, որ ֆիլմը մասամբ ոգեշնչված է եղել բանտում անցկացրած իր վերջին ժամանակահատվածով և այլ բանտարկյալների «պատմություններով՝ Իրանի կառավարության բռնության և դաժանության մասին»։

Ջաֆար Փանահին այս տարի 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հյուրն էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում