Գլխավոր Լրահոս

Եվրոպան համաձայնության է եկել մինչև 2027-ի վերջ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը

Եվրոպան համաձայնության է եկել մինչև 2027-ի վերջ դադարեցնել ռուսական գազի ներմուծումը

Եվրոպական խորհուրդն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտարարեց, որ համաձայնության է եկել Եվրոպական խորհրդարանի հետ մինչև 2027-ը ռուսական գազի ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու վերաբերյալ՝ որպես ռուսական էներգիայից կախվածությունը վերացնելու ջանքերի մի մաս։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի պաշտոնական էջից։

Ոչ պաշտոնական համաձայնագիրը կներառի Ռուսաստանից հեղուկացված բնական գազի և խողովակաշարային գազի ներմուծման իրավաբանորեն պարտավորեցնող, փուլ առ փուլ արգելք՝ համապատասխանաբար 2026-ի վերջից և 2027-ի աշնանից սկսած լիակատար արգելքով։

Հոկտեմբերի դրությամբ Ռուսաստանից ԵՄ գազի ներմուծումը կազմել է 12%, մինչդեռ մինչև ռուս-ուկրաինական պատերազմն այնկազմում էր 45%։ 

Ոչ պաշտոնական համաձայնագիրն այժմ պետք է հաստատվի և՛ խորհրդարանի, և՛ խորհրդի կողմից՝ օրենք դառնալու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում