Գլխավոր Լրահոս

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում սեփականաշնորհված հողամասը վերադարձվում է պետությանը

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում սեփականաշնորհված հողամասը վերադարձվում է պետությանը

Կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում որոշեց ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող հողամասի նվիրատվությունը և այն ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը։ Խոսքը «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում գտնվող 0,1 հեկտար մակերեսով հողամասի մասին է։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նիստի ժամանակ մանրամասնեց, որ դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է՝ բնության հուշարձանի տարածքում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը նախկինում ապօրինի օտարվել է և դարձել քաղաքացու սեփականություն։

«Մենք դա վիճարկել ենք։ Ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ 60-րդ հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողն անցել է մասնավոր սեփականության։ Միջնորդագրով դիմել ենք համայնքին՝ արձանագրելով, որ դա ապօրինի է և չէր կարող սեփականաշնորհվել»,- պարզաբանեց Աննա Վարդապետյանը։

Դատախազության միջամտությունից հետո քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվել է, և գույքը վերադարձվել է Գառնի համայնքին։ Այժմ, հաշվի առնելով տարածքի բնապահպանական նշանակությունը և հետագա ապօրինի օտարումները բացառելու նպատակը, համայնքը գույքը նվիրաբերել է պետությանը՝ Շրջակա միջավայրի նախարարության տնօրինմանը հանձնելու համար։

Նիստի ընթացքում Գլխավոր դատախազը հայտնեց «ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության պետությանը վերադարձված մեկ այլ՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող 92 հեկտարանոց հողամասի մասին, որն ամրացվելու է Պաշտպանության նախարարությանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում