Գլխավոր Լրահոս

Արշակ սրբազանը ձերբակալվել է․ փաստաբան

Արշակ սրբազանը ձերբակալվել է․ փաստաբան

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Հոկտեմբերի 30-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։ 

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որը վերագրվում էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հոկտեմբերի 25-ին  ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։



Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում