Գլխավոր Լրահոս

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց: Դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը։ 

Դատարանի որոշման մասին լրագրողներին հայտնեց Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը:

«Բոլորս գիտեինք: Եկել էինք ուղղակի արարողակարգային պրոցեսին մասնակցեինք: Դատավորը որոշումը չհիմնավորեց»,- լրագրողներին ասաց Բաբայանը:

Արշակ արքեպիսկսպոս Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ:

***

«Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Նոյեմբերի 27-ին իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ է շրջանառության մեջ դրել․ մի խումբ եպիսկոպոսներ դիմել էին մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ արք․ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։ Հայտարարության տակ 13 եպիսկոպոսի անուն կա, որոնցից մի մասը ստարագրել է հայտարարությունը։

Դրանում ասվում է, որ փորձաքննությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արք․ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Գարեգին Բ-ին: Վերջինս առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները:

Մայր Աթոռից հայտնել են, որ այդ հայտարարությունը խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Նշվել է, որ հանձնախումբը որևէ նիստ չի գումարել, հնարավորություն չի ընձեռել Արշակ Սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ կաթողիկոսին ներկայացված եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։ Հանձնախումբը նաև պաշտոնական դիմում չի կատարել Քննչական կոմիտե՝ վիճելի տեսանյութի փորձաքննության համար։

Նույն օրը նրանք հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում