Գլխավոր Լրահոս

Գյումրու համայնքապետարանի երկու աշխատակից է ձերբակալվել

Գյումրու համայնքապետարանի երկու աշխատակից է ձերբակալվել

ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Արտյոմ Մկրտչյանն ու համայնքապետի տեղակալի առաջին օգնական Կարապետ Ղուկասյանը։

Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնում են, որ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է:

Մեր ունեցած տեղեկություններով՝ այս գործի շրջանակում հետապնդվողների թվում են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը։

Գյումրու համայնքապետի որդին նոյեմբերի 21-ին կալանավորվել էր  մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությյան հոդվածով։ Հոկտեմբերի 21-ին էլ կալանավորվել էր Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում