Դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Կառույցից նշում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախօրեին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ, ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ մահացած զինծառայողը ծառայում էր Հայաստանի զինված ուժերի հյուսիսարևելյան հատվածում։
Civilnet











