Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը ՌԴ-ի ուշադրության կենտրոնում է․ Կալուգին

Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը ՌԴ-ի ուշադրության կենտրոնում է․ Կալուգին

ՌԴ քաղաքացի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։  

«Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ եղել է և կմնա մեր գերակա խնդիրը: Մեզ համար անցանկալի է, որ Կարապետյանի՝ տարիների ընթացքում կառուցված բիզնես ձեռնարկությունները, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, տուժեն»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա հայտնել է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով հնարավոր է դարձել հյուպատոսական մուտք ունենալ Կարապետյանի մոտ՝ կալանավայր։ Կալուգինի խոսքով՝ ռուս դիվանագետները վերջին անգամ Կարապետյանի այցելել են դեկտեմբերի սկզբին։

«Մենք ստանում ենք Կարապետյանի առողջության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝ նրա փաստաբանների և հարազատների միջոցով: Նա հայտնում է, որ իրեն լավ է զգում, լավատես է և լավ տրամադրությամբ»,- հայտնել է Կալուգինը:

Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը Կարապետյանի հարցը պարբերաբար բարձրացնում է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մոտ: «Մենք ընդգծում ենք, որ Կարապենյանը վեց ամիս է՝ կալանքի տակ է առանց դատարանի որոշման։ Մենք նաև ազդանշաններ ենք փոխանցում, որ այս իրավիճակում այլ հայ ձեռնարկատերեր զգուշավոր են դառնում Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարների նկատմամբ և կասկածի տակ են դնում նրա ներդրումային միջավայրի կայունությունը, ինչը, հավանաբար, չի նպաստի երկկողմ առևտրի աճի տեմպի պահպանմանը»,- ասել է Կալուգինը։

***

Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:

Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Քրեական օրենսգրքի ևս երկու կետ է ավելացվել Կարապետյանի մեղադրանքին․

«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում