Գլխավոր Լրահոս

TRIPP-ը բարենպաստ միջավայր կստեղծի Թուրքիայի հետ սահմանների բացման համար. դեսպան

TRIPP-ը բարենպաստ միջավայր կստեղծի Թուրքիայի հետ սահմանների բացման համար. դեսպան

Հայաստանը պաշտոնապես հաշվի է առնում Իրանի կենսական շահերը Վաշինգտոնյան գործընթացի շրջանակներում և հավատարիմ է մնում Թեհրանի հետ ձևավորված փոխվստահության մթնոլորտին։ Այս մասին «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը՝ պարզաբանելով, որ տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման նոր նախագիծը՝ TRIPP-ը, հիմնված է բացառապես պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքների վրա։

Այս պարզաբանումները հաջորդել են Իրանի հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի մտահոգություններին։ Վերջինս հայտարարել էր, թե «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայության համար։ Վելայաթին շեշտել էր, որ Իրանը դեմ է սահմանների ցանկացած փոփոխության և ամերիկյան ընկերությունների մուտքին զգայուն տարածաշրջաններ, ինչը կարող է ունենալ անվտանգային հետևանքներ։

Դեսպան Հակոբյանը հստակեցրել է, որ TRIPP երթուղին լիովին համահունչ է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և ենթադրում է երկաթուղային կապի բացում Նախիջևանի միջոցով, ինչը Հայաստանին կմիացնի Իրանին և տարանցիկ հնարավորություններ կստեղծի դեպի Սև ծով ու Կենտրոնական Ասիա։  

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Գրիգոր Հակոբյանը հայտնել է շփումների ակտիվացման և կառուցողական ներգրավվածության մասին։ Նա տեղեկացրել է, որ արդեն իրականացվում են Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման և հայ-թուրքական էլեկտրահաղորդման գծերի տեխնիկական գնահատումներ։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ TRIPP երթուղին և Վաշինգտոնյան սկզբունքները բարենպաստ միջավայր կստեղծեն Թուրքիայի հետ սահմանների բացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում