Գլխավոր Լրահոս

Առաջիկայում Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթ կունենա

Առաջիկայում Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթ կունենա

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել  ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։

Ռուբեն Վարդանյանն ընտանիքին է փոխանցել դատարանում սպասվելիք իր ելույթի տեքստը, որում ասվում է․

«Տեղի ունեցողը ես չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային։ Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։

Ես ոչնչի համար չեմ զղջում։  Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։  Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։

Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»։

Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև  հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր և երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են.

«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում,  թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում:

Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջը ճանաչել  աշխարհը։ Կարևորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է:

Ամենակարևորը՝ չվնասելն է: Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ ու աշխարհում: Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ:

Զգույշ եղեք խոսքի նկատմամբ: Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաև զարգացման, աջակցության ու ստեղծարարության  հզոր խթան դառնալ:

Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում