Գլխավոր Լրահոս

Արցախի ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանի անունը ևս կար Բաքվի ցուցակում․ Շահրամանյան

Արցախի ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանի անունը ևս կար Բաքվի ցուցակում․ Շահրամանյան

Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի անունը ևս կար այն ցուցակում, որն Ադրբեջանը ներկայացրել էր որպես պահանջ՝ բլոկադայում գտնվող Արցախի ճանապարհը բացելու և հայ բնակչությանը դուրսբերելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ 

Ներկայացրած ցուցակում ընդգրկված պաշտոնյաների մի մասին Ադրբեջանը գերեվարել և անհիմն մեղադրանքներ է առաջադրել։ Այժմ նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպասվում։ 

Լրագրողների հարցին, թե ինչպես է ոչ միայն Կամո Վարդանյանին, այլև Սամվել Բաբայանին հաջողվել դուրս գալ Արցախից։ Շահրամանյանը նշեց՝ Սամվել Բաբայանն Ադրբեջանին հետաքրքրող միակ մարդը չէ, ով դուրս է եկել անվտանգ։ 

«‎Դուրս են եկել նաև գործող պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամանատարներ, Արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներ»‎,- ասաց Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանը հերքելց ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունները, թե իբր ինքն է գերեվարված անձանց կոորդինատները տվել Բաքվին։  

Ադրբեջանական մամուլը գրել էր, թե իբր Շահրամանյանն է գերեվարված անձանց կոորդինատները փոխանցել Ադրբեջանին։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ Շահրամանյանը հերքեց այն վարկածը, թե նրա գտնվելու վայրի կոորդինատները որևէ մեկը տրամադրել է ադրբեջանական կողմին։ Նա շեշտեց, որ Վարդանյանը չի թաքնվել և փորձել է տեղահանվել բոլորի նման՝ Լաչինի միջանցքով, որտեղ տեղադրված հսկիչ անցագրային կետերում ադրբեջանցիները մանրակրկիտ ստուգումներ են իրականացրել։ 

«‎Բացառություն չէր սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների տեղափոխման պրոցեսը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանական ներկայացուցիչները ստուգում էին ուղղաթիռները, այդ թվում նաև քանդում էին այդ բինտերը երեսին կապված մարդկանց՝ համոզվելու, որ այլ մարդ չի տեղափոխվում»‎,- ասաց Շահրամանյանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում